Անկախ նրանից, թե Գյումրիում այս ամենն ինչով կավարտվի, միևնույն է՝ համապետական որևէ ընտրությունում իշխանության հաղթելու շանսերն օրեցօր զրոյանում են։
Այս իրողությունն ամենից լավ հասկանում է հենց Նիկոլը։ Նա գիտակցում է իրավիճակի անհուսությունը, և հենց այդ պատճառով էլ գտնվում է քառօրյա լեթարգիայի մեջ։ Նա լուռ է. տեղի ունեցածի վերաբերյալ՝ ոչ մի արձագանք։
Միևնույն ժամանակ, նեոթուրանականները փորձում են տարածել այն թեզը, թե «սա ժողբաստիոնի հաղթանակն է և ինչ-որ առումով՝ ժողովրդավարության հաղթանակ», սակայն սա ընդամենը իրականությունը շղարշելու փորձ է։
Գործող իշխանությունն այլևս չի վերահսկում իր քաղաքական ճակատագիրը։ Այն կառչում է քարոզչական հնարքներից, սակայն հասարակության տրամադրություններն այլևս չեն փոխվի։
Արմեն Հովասափյան